

MSCI World Financials ինդեքսը հետևում է զարգացած 23 երկրներում ֆինոլորտի խոշոր և միջին ընկերությունների բաժնետոմսերի տատանումներին: Ըստ ինդեքսի՝ աշխարհում այս պահին ամենից շատ արժեզրկվում են ԱՄՆ տարածաշրջանային ոչ մեծ բանկերի թղթերը:
***
Բրիտանիան ձախողում է իր կանաչ էներգետիկայի ծրագիրը: Մինչև 2050 թվականը արտանետումների զրոյական մակարդակի ձգտող երկիրը վերադառնում է հանածո վառելիքի օգտագործման:
***
Իրաքի վարչապետն էլ խոստանում է իր երկրի ամբողջ տարածքում կլիմայի փոփոխության դեմ պայքարի լայնամասշտաբ ծրագիր իրականացնել: Նպատակն է՝ արդյունքը զգալ արդեն 2030 թվականին: