ԿարևորՔաղաքական

Արցախի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը

Այսօր հրավիրվել է Արցախի ԱԺ հերթական նիստը: Պատգամավորները քննարկել են Արցախի սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվում է երկրորդ ընթերցմամբ:

ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության՝ Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:

32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել:

Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը: Հաջորդիվ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ՝ 21 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ, Արցախի Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակել Արսեն Ամիրջանյանին:

Պատգամավորները քննարկել են նաև «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ վերջնական տեսքով:

Back to top button