ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ապրիլին կայցելի Հայաստան ու Ադրբեջան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ապրիլին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը, Ֆրանսիայի սենատում իր ելույթի ժամանակ ասել է Կոլոննան:

Կոլոննան նշել է. «Ֆրանսիան առաջին իսկ օրվանից դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչը սրում է իրավիճակը։ Ես մտադիր եմ ապրիլի վերջին այցելել Բաքու և Երեւան, որպեսզի տեղ հասցնեմ այս միտքը»:

Back to top button