ԿարևորՀասարակություն

Նոր կացարան` Հայաստանում ապաստան հայցողների համար

ՀՀ-ում ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչեւ 120 ապաստան հայցողի համար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:

Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ-ին ցուցանիշը կազմել է 968:

Նոր կացարանի կառուցմամբ ՀՀ-ում ապաստան հայցողների պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների որակը նշանակալիորեն կբարելավվի: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:

Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով հետաձգվել է: Շինությունը պատրաստ կլինի կահավորման և շահագործման մինչև տարեվերջ:

Back to top button