ԿարևորՀասարակություն

Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10362 քաղաքացի

2022 թվականին նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10362 քաղաքացի, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից

Աշխատանքի տեղավորված անձանցից 8685-ը եղել են ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված քաղաքացիներ։

Նշվում է, որ աշխատանքի ընդունվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Ծառայության հավաքագրած առկա թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ Workforall.am հարթակում։

Back to top button