ԿարևորՀասարակություն

Հարկայնության հարցը՝ Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի նիստում

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի օրակարգային հարցեր:

Ուշադրության կենտրոնում է եղել «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծման նորմեր» շինարարական նորմերի պահանջներին բարձրահարկ շենքերի համապատասխանության հարցը: Այդ համատեքստում դիտարկվել են սահմանված հարկայնությունը գերազանցող շրջանակակապային շենքերի կառուցման համար մշակված հատուկ տեխնիկական պայմանների նախնական տարբերակները: Թեմայի շուրջ ծավալվել է մասնագիտական քննարկում:

Back to top button