ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ հանձնաժողովը հայտարարություն է ընդունել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտնում է.

«Րոպեների առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Մանրամասները շուտով»:

Լաչինի միջանցքի արգելափակման հարցն արդեն մի քանի անգամ բարձրացվել է ԵԽԽՎ-ում։ Վերջին անգամ փետրվարի 24-ին Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) ԵԽԽՎ-ում հայտարարեցին, որ Լաչինի միջանցքով ազատ շարժը պետք է պահպանվի` համաձայն 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության։

Համազեկուցողները ԵԽԽՎ բոլոր անդամներին և վերջիններիս երկրների խորհրդարաններին կոչ էին արել միանալ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն անհապաղ դադարեցնելու իրենց կոչին։ Նրանք նշել էին, որ իրենց եզրակացությունների մասին կհայտնեն ԵԽԽՎ Մոնիթորինգի կոմիտեին։

Back to top button