ԿարևորՄիջազգային

Պակիստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ

Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Պակիստանում զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 44-ը, հայտնում է The News-ը՝ հղում անելով Աղետների կառավարման կենտրոնին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Բադախշան լեռնային նահանգի Իշկաշիմ քաղաքից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Տաջիկստանի հետ սահմանին։ Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, Պակիստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։

Նշվում է, որ Պակիստանում ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանների մի շարք նահանգներում։

Back to top button