Էկոսֆերա

Կառավարությունը որդեգրել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությանն ուղղված քաղաքականություն. ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան․ «Էկոսֆերա»

Կայացել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել են «Թվինինգ» ծրագրի արդյունքները և առաջարկությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում կենսաբազմազանության պահպանության հարցում հետագա քայլերը։

Կարևորվել է Եվրամիության Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը Չեխիայի և Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացված այս Ծրագրի շրջանակում, որն էապես աջակցել է եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում։

Օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերում իրականացվող փոփոխությունների արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) դրույթներին:

Այս մասին «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսի ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Back to top button