

Հայաստանի համար ԵՄ առաքելությունը ևս մեկ գործիք է, որը պետք է ծառայի ընդհանուր խաղաղության գործընթացին, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը։
«Կան մեկնաբանություններ, որոնք պնդում են, որ հայկական կողմը սադրանքների է դիմում՝ թաքնվելով առաքելության թիկունքում։ Նախ, հայկական կողմն ընդհանրապես սադրանքների չի դիմում։ Երկրորդ՝ Հայաստանի համար ԵՄ առաքելությունը բացառապես գործիք է, որը պետք է ամրապնդի խաղաղ գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև գնահատի իրավիճակը տեղում և զեկուցի ԵՄ գործընկերներին»,- ասել է նա։
Փետրվարի 20-ին մեկնարկել է Հայաստանում ԵՄ առաքելությունը Հայաստանում՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում:
ԵՄ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի որոշմամբ: Դրա նպատակը սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության, վստահության և մարդկային անվտանգության ամրապնդմանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովումն է։