ԿարևորՔաղաքական

21 դարում ադրբեջանցի «էկոակտիվիստը» սպառնում է մորթել հայերին․ Էդմոն Մարուքյան

Լաչինի միջանցքը ավելի քան 3 ամիս շրջափակած ադրբեջանցի կեղծ  էկոաակտիվիստներից մեկը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համացանցում տարածված տեսանյութին արձագանքել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Ալիևի արյունարբու ռեժիմի գործելաոճին։

«Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- Թվիթերի իր էջում գրել է Մարուքյանը։

Տեսանյութում, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

«Շուտով Նովրուզի տոնին այստեղ հայի կմորթենք և նրա արյունը կավելացնենք քեբաբի մեջ»,- հայտարարում է ադրբեջանցին ու ծիծաղում։

Back to top button