ԿարևորՏնտեսական

Քննարկվել են հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝

  • մեքենաշինություն,
  • հանքարդյունաբերություն,
  • մետալուրգիա,
  • փայտամշակում,
  • կահույքագործություն,
  • գյուղատնտեսություն,
  • հեռահաղորդակցություն,
  • զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

Back to top button