ԿարևորՀասարակություն

Էլեկտրական շչակներ են գործարկվելու

Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը:

Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի արտադրական տարածքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։      

Back to top button