ԿարևորՔաղաքական

ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խնդիրները չունեն ռազմական լուծում. ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրոյց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պետքարտուղարության հաղորդման համաձայն պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում առաջարկելու համար։

«Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։ Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր ավտոմեքենաների համար։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է համագործակցության շարունակություն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հարցում»,-նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Back to top button