ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Կյանքում չէի պատկերացնի, որ կարող եմ  նման իրավիճակում հայտնվել․ Գարիկ  Քոչինյան․ «Կյանքին ասել այո՛»

Գարիկ Քոչինյանը ծնվել է 1988 թվականի հունիսի չորսին Ալավերդի քաղաքում։ Դպրոցից հետո աշխատել է Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, ապա ընդունվել աշխատանքի տեղի ոստիկանությունում։ Աշխատանքին զուգահեռ 2018-ին ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա, ինչ-ինչ պատճառներով  կիսատ թողել՝ հետագայում շարունակելու նպատակով, բայց 44-օրյա պատերազմը փոխեց նրա նպատակները․․․ Գարիկ Քոչինյանը ոստիկանության Շիրակի, Լոռու և  Տավուշի մարզային վարչությունների այն շուրջ 500 ծառայողների թվում էր, որոնք  հոկտեմբերի 4-ին, գտնվելով Շուշիի մշակույթի տանը, տուժել էին ռմբակոծությունից։  

Այդ օրերին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ դահլիճում հավաքվելու պահին բալիստիկ հրթիռը հարվածում է շենքի տանիքին, որի հետեւանքով 27 ոստիկան մահանում է, շատերը՝ վիրավորվում։  Այդ օրը Գարիկը կորցրեց ոտքը։  «Կյանքում չէի պատկերացնի, որ կարող եմ  նման իրավիճակում հայտնվել»,-ասում է Գարիկը։ Պրոթեզավորվելուց հետո նա վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը։ Այժմ աշխատում է Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում որպես համակարգչային տեխնիկայի սպասարկման մասնագետ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Back to top button