ԿարևորՀասարակություն

Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը

2023 թվականի մարտի 20-ին Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը, հայտնում են Երուսաղեմի Հայ դատի գրասենյակից։

Միջացառումը տեղի է ունեցել՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մեծ ճնշմանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, հոգևորականներ, Իսրայելի և Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։

Այս ամսվա սկզբին Հայֆայի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և քաղաքում զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու օգտին:

Հայֆան այսպիսով դառնում է Իսրայելի երկրորդ քաղաքը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը Փեթահ Տիկվայից հետո (Թել Ավիվից արևելք), որտեղ 2020 թվականի ապրիլին կանգնեցվել է զոհերի հուշահամալիրը։

Իսրայելում Թուրքիայի դեսպանը պահանջել էր երկրի կառավարությունից արգելել հուշարձանի տեղադրումը Հայֆայում։

Back to top button