ԿարևորՍպորտ

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնություն․ Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3–ը հաղթանակ են տոնել

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3–ը հաղթանակ են տոնել։

Էլինա Դանիելյանը սևերով հաղթել է հույն Ստավրուլա Ցոլակիդուին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտության է մատնել ադրբեջանուհի Գյունայ Մամադզադային: Նրանք վաստակել են 3,5-ական միավոր և այժմ բաժանում են 2-10-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռումինուհի Իրինա Բուլիգան, որը հաղթել է բոլոր չորս պարտիաներում և ունի 4 միավոր:

Այսօր երկրորդ հաղթանակը տոնել է առաջնությունում Աննա Սարգսյանը, որը սպիտակներով առավելության է հասել լեհ Ալեքսանդրա Լախի նկատմամբ: Նա վաստակել է 2,5 միավոր:

Պոլինա Կոբակը սև խաղաքարերով պարտվել է հունգարուհի Սիդոնիա Լազարնե Վայդային։

Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։

Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը , Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակը :

Back to top button