Հայագիտակ

Գրականության և արվեստի թանգարանը` հայկական մշակույթի հավատարիմ ջատագով․ «Հայագիտակ»

Հայկական մշակույթի հավատարիմ ջատագովը՝ Գրականության և արվեստի թանգարանը

Իր ստեղծման առսջին իսկ օրվանից Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը պահում-պահպանում է հայկական մշակույթի մեծերից մնացած հատուկենտ մասունքները, նրանց մասին պատմող նյութերն, անգամ ձայները։

Թանգարանի տնօրենը, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը պատմում է. «Միայն տեսնեք, թե այցելուներն ինչ հետաքրքրությամբ են դիտում Պետրոս Ադամյանի վրձնած նկարները, Փափազյանի բեմական հագուստները, Շիրվանզադեի կաբինետը։ Նրանք մի նոր կողմից են ծանոթանում իրենց սիրած արվեստագետներին»։

Թանգարանի գիտական մասն արդեն վաղուց լավ ավանդույթներ ունի՝ նշել արվեստի մարդկանց հոբելյանները, կազմակերպել գրքերի շնորհանդեսներ, հետաքրքիր հանդիպումներ։ Այս տարին ևս հարուստ է լինելու այդպիսի իրադարձություններով։

Back to top button