Մասնագիտություն

Գիտություն, որն այնքան հին է, որքան կյանքը երկրագնդի վրա․ «Մասնագիտություն»

Եթե դու սիրում ես բնությունը, քեզ հետաքրքրում է կենդանական և բուսական աշխարհը, ունես այն ուսումնասիրելու, ճանաչելու, պահպանելու, գիտելիքներդ հարստացնելու և քո աշխատանքով աշխարհը փոխելու ու գոյատևման համար էլ ավելի նպաստավոր դարձնելու ցանկություն, ապա կենսաբանի մասնագիտությունը հենց քեզ համար է:

Բազմաթիվ բնագավառներ ներառող, անչափ բազմազան ու արագորեն զարգացող այս յուրահատուկ գիտության հայտնագործությունները մարդկանց կարող են պարգևել գոյատևման համար նպաստավոր բոլորովին նոր աշխարհ, ինչպես նաև լուծել բազմաթիվ խնդիրներ: Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին, ուսումնասիրում է բազմազանությունը, նրան բնորոշ ընդհանուր օրինաչափությունները, երկրի վրա ապրող կենդանի օրգանիզմներին, որոնք են բույսերը, կենդանիները, բակտերիաները, սնկերը, վիրուսները և իհարկե մարդը։

Այս գիտությունն այնքան հին է, որքան կյանքը երկրագնդի վրա: Ի՞նչ է կյանքը, ինչպե՞ս է առաջացել ﬔր մոլորակի վրա, զարգացման ի՞նչ փուլեր է անցել, որտեղի՞ց են ծագել մարդիկ, կենդանիներն ու բույսերը, ո՞րն է հիվանդությունների առաջացման պատճառը, որտե՞ղ կա կյանք. ահա նմանատիպ բազմաթիվ խնդիրների ուսումնասիրմամբ է զբաղվում կենսաբանությունը, որի դերն ու նշանակությունը հասարակություն մեջ տարեցտարի էլ ավելի է մեծանում։

Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի հետ:

Back to top button