Պարուհի դառնալ երազող Հասմիկ Պետրոսյանը ավարտել է ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության և պրակտիկ հոգեբանության բաժինը: Համալսարանը դեռ չավարտած աշխատանքի է անցել մանկապարտեզում։
«Աշխատելուս տարիներին հայտնաբերեցի, որ իմ կոչումն է մասնագիտությունս։ Կային հարցեր, որոնք ինձ չէին բավարարում, և ես որոշեցի գնալ երազանքիս հետևից՝ այն դատապարտելով միմիայն կատարման»,- ասում է Հասմիկը, որը 2015-ին հիմնել է «Լօլօ» մանկական զարգացման կենտրոնը, նաև մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի համահիմնադիրն է: