ԿարևորՄիջազգային
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել


Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 12 հազար բնակչությամբ Իշկաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ուժեղ ցնցումներ են զգացվել Պակիստանի և Աֆղանստանի մայրաքաղաքներում։ Ցնցումներ գրանցվել են նաև Տաջիկստանում, Հնդկաստանում և Ուզբեկստանում։