ԿարևորՄշակույթ

Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ Լայպցիգում

Մարտի 31-ին Լայպցիգի Գևանդհաուզ նվագախմբի մենդելսոնյան համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված Օհան Դուրյանի 100-ամյակին։

Դավիթ Հարությունյան ջութակ, Միքայել Հախնազարյան թավջութակ, Սոֆյա Մելիքյան դաշնամուր։

Ծրագրում՝ Գ. Ճեբոտարյան-Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար

Ա. Բաբաջանյան-Տրիո դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար

Յոհաննես Բրամս-1-ին տրիոն դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար 

Կոմիտաս-Երեք մանրանկար

Կազմակերպիչն է՝ Լայպցիգի Հայ մշակութային համայնքը։

Մաեստրո Օհան Դուրյանը ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը համարվող Լայպցիգի Գևանդհաուզը 1962-69 թթ ընթացքում՝ անջնջելի հետք թողնելով գերմանացի երաժիշտների ու երաժշտասերների մոտ։

Back to top button