ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Առավոտյան թիմին միացել են Ժիրայր Շաղոյանը և Գեորգի Հարությունյանը, իսկ մարզումից րոպեներ առաջ հավաքականի ճամբար են ժամանել նաև Նաիր Տիկնիզյանը և Էդուարդ Սպերցյանը: Վաղը հավաքականը կանցկացնի բաց մարզում:

Հայաստանի ընտրանին գլխավորում է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը:

Back to top button