ԿարևորՀասարակություն

Կարմրուկ․ ինչպես չվարակվել

Կարմրուկով հիվանդին պետք է հնարավորինս մեկուսացնել:
Նրա հետ սերտ շփված անձը, եթե չի հիվանդացել, չի պատվաստվել կամ թերի է պատվաստված, ապա շփումից մինչև 72 ժամվա ընթացքում պետք է պատվաստվի:

Մարտի 13-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 50-ի։

Հիվանդներից 34-ը երեխաներ են 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:

Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Back to top button