Հայկական հարց

Գերմանիայի կառավարությունը լրագրողներին հրահանգում է լռել հայերի կոտորածի մասին․ «Հայկական հարց»

Գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը փորձում է հասարակական կազմակերպությունների միջոցով ճնշում գործադրել Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի կառավարության վրա, որ վերջինը քայլեր ձեռնարկեր ի նպաստ արևմտահայության։

1915-ի հոկտեմբերի 5-ին Ռայխստագի դահլիճում նա հանդիպում է լրատվամիջոցների ու հեղինակավոր հրատարակիչների հետ, որոնց ներկայացնում է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

Այս հանդիպումը մտահոգում է կառավարության ներկայացուցիչներին։ Նրանք անմիջապես հրահանգում են լրատվամիջոցներին մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը լռություն պահպանել արևմտահայերի դրության մասին։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 18-րդ։

Back to top button