
Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է, թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության»,–նշված է գրառման մեջ։
I spoke to Armenian Prime Minister @NikolPashinyan today to reiterate U.S. commitment to helping Armenia and Azerbaijan reach a sustainable peace. Diplomacy is the only way to peace in the South Caucasus.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) March 20, 2023