ԿարևորՍպորտ

Երեք հայ շախմատիստուհիները մեկնարկել են հաղթանակով. շախմատի ԵԱ

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստուհիներ:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, առաջին խաղափուլում հաղթանակով են մեկնարկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը:

Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը խաղացել էին իրար դեմ և 53-րդ քայլին խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Այսօր կկայանան 2-րդ տուրի մրցախաղերը:

Back to top button