

«Արդուկ» սոցիալական նախաձեռնության հիմնադիր Շողեր Աթանեսյանը մի օր ընկերուհու հետ զրուցելիս հասկացավ, որ տնային բոլոր գործերն արդեն ավտոմատացված են, բացառությամբ՝ արդուկի: Այդպես ծնվեց սոցիալական նախաձեռնությունը, որի նպատակն է մատուցել որակյալ արդուկման ծառայություն, որ իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի կողմից:
Քրիստինեն առաջին մայրիկն է, որ երեխայի ծնունդից հետո 8 տարի չէր աշխատել, իսկ հիմա արդեն ոչ միայն արդուկում է, երբ պատվերները շատ են, այլ նաև Արդուկի մենեջերն է:
Սոցիալական նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հատկապես իրազեկման տեսանկյունից, սակայն թիմի համար առաջնայինը որակյալ ծառայություն մատուցելն է, հետո միայն տեղեկացնել մարդկանց, որ յուրահատուկ արդուկի հետ գործ ունեն: