ԿարևորՄիջազգային

Երկրաշարժ Էկվադորում․ հաղորդվում է ավերվածության ու զոհերի մասին

Առնվազն 126 մարդ տուժել է շաբաթ օրը Էկվադորի հարավում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Համապատասխան տվյալները Թվիթերում հրապարակել է Էկվադորի ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման ազգային ծառայությունը։

Նշվում է, որ զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին։ Իշխանությունների տվյալներով՝ վնասվել է մոտ 50 բնակելի շենք, 7-ն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են նաև 17 ուսումնական հաստատությունների և 31 բժշկական կենտրոնների շենքերը։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Աղբյուրը ընկել է 85 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 24 նահանգներից 13-ում։

Back to top button