ԿարևորՀասարակություն

«Ծանրաձող»՝ մետրոպոլիտենի վագոնում

Ծանրամարտի Եվրապայի առաջնությանն ընդառաջ՝ Երևանի Մետրոպոլիտենը «զարդարվել է» սպասվող միջոցառման թեմատիկայով։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․

«Զգուշացեք, դռները փակվում են: Մոտեցեք ծանրաձողին: Հաջորդ կայարանը Մարզահամերգային համալիր»։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: 

Նախօրեին Հյուսիսային պողոտայում պաշտոնապես տրվեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը նվիրված հետհաշվարկի մեկնարկը։

Back to top button