Հայագիտակ

Շահամիր Շահամիրյան․ Հնդկաստանում, բայց Հայաստանի ապագայով մտահոգված․ «Հայագիտակ»

Իրանից Հնդկաստան տեղափոխված վաճառական էր Շահամիր Շահամիրյանը, որը շատ արագ դարձավ Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Սակայն անսահման կապիտալ կուտակելը չէր միայն նրա կյանքի նպատակը։

Հայրենիքի ազատության գաղափարը հանգիստ չէր տալիս նրան։
«Մադրասի խմբակում հնդկահայ քաղաքական գործիչները ելք էին փնտրում թուրքական և պարսկական լծերի տակ հեծող հայ ժողովրդի համար»,- ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը։

Առաջին ծրագիրն առաջ քաշվեց «Տետրակ, որ կոչի հորդորակ» քաղաքական երկում, որը, սակայն, հաջողության չհասավ՝ հատկապես հայ հոգևորականության պասիվ անգործության և վախվորածության պատճառով։ Նրանք դեմ էին ռադիկալ փոփոխություններին։ Սակայն առջևում դեռ Շահամիրյանին մեծ գործեր էին սպասում։ Առջևում «Որոգայթ փառացն» էր, որի 250-ամյակը լրանում է այս տարի։

Back to top button