Հատվող եթեր

Եթերային կանայք՝ գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանի արվեստում․ «Հատվող եթեր»

Կինը ոգեշնչել է գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանին՝ դառնալով հրաշալի և ինքնատիպ հավաքածուի հենասյունը։

Եթերային կանայք՝ իրենց աչք շոյող գեղեցկությամբ, հմայքով, խորհրդավորությամբ ու քմահաճույքներով ամբողջացնում են նկարչի անչափ եթերային արվեստը։

Գեղանկարչի դիպուկ աչքն ու զգայուն հոգին նկատում և խորն աշխարհընկալմամբ իր կտավներում հավերժացնում է կնոջ առեղծվածային կերպարն ու էությունը։

Արվեստի նկատմամբ մեծ սերը գեղանկարիչը մանկուց ժառանգել է ծնողներից, նկարել սկսել է շատ փոքր տարիքում, ժամանակի ընթացքում նկարչությունը նրա համար դարձել է կենսական անհրաժեշտություն, կյանքի անբաժանելի մասնիկը։

Սուրեն Ոսկանյանը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում, հետագայում ուսումը շարունակել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։

Նկարչի աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներում աշխարհի տարբեր երկրներում։ Զրույց գեղանկարիչ Սուրեն Ոսկանյանի հետ:

Back to top button