ԿարևորՄիջազգային

Մեծ Բրիտանիայի թագավորը Բրայան Մեյին ասպետի կոչում է շնորհել

Երաժիշտ, երգահան Բրայան Մեյը ՄԲ թագավոր Չարլզ III-ի կողմից Բուքինգհեմյան պալատում ասպետի կոչում է ստացել։ Ասպետի կոչումը նրան շնորհվել է երաժշտության և բարեգործության համար։

Սըր Բրայան Մեյն ասել է, որ այս տարի կարող է կրկին շրջագայության գնալ, քանի որ Բուքինգհեմյան պալատում Չարլզ թագավորի կողմից նրան շնորհվել է ասպետի կոչում երաժշտության և բարեգործության համար մատուցած ծառայությունների համար:

75-ամյա Queen-ի կիթառահարը պատասխանատու է հանրաճանաչ երաժշտության ամենամեծ և ամենահայտնի երգերի և սոլոների համար, ինչպիսիք են We Will Rock You, Bohemian Rhapsody և One Vision երգերը: Բրիտանական Կայսրության Միաբանության կոմանդոր, գիտնական-աստղաֆիզիկոս, փիլիսոփայության դոկտորը կենդանիների պաշտպանության «Save me» ֆոնդի հիմնադիրն է։

2022-ի աշնանը Հայաստանում կայացած «Սթարմուս» միջազգային փառատոնի շրջանակում երևանյան հանդիսատեսի համար ելույթ ունեցավ Queen («Քուին») խմբի կիթառահար Բրայան Մեյը։ Ռոք աստղը Տավուշի թեմի մանկապատանելան երգչախմբի հետ առաջին անգամ հանդիսատեսին ներկայացրեց Another World («Ուրիշ աշխարհը») երգը։

Back to top button