Սփյուռքի ձայնը

«Դիասֆերան»՝ հայկական սփյուռքը միավորող ցանցային նոր միջոց․ «Սփյուռքի ձայնը»

ՌԴ Սարատով քաղաքում բնակվող Վլադիմիր Կրտյանը մի քանի տարի առաջ նախաձեռնեց համահայկական մի հավելվածի ստեղծումը, որը պետք է միավորի աշխարհասփյուռ հայությանը։

«Դիասֆերա»․ այսպես է կոչվում նրա հիմնած հավելվածը, որի նպատակն է ցանցային սփյուռքի հիմնումն ու տեղեկատվական հարթակի միջոցով հայերին միավորելը։

Հեռախոսազրույցի ընթացքում «Դիասֆերա» հավելվածի հիմնադիրը նշեց, որ ուսումնասիրելով սփյուռքի հետ աշխատանքների տարբեր միջոցները, նկատել է, որ սփյուռքահայերին միավորող օնլայն հարթակ չկա։

«Ամեն բան ավելի կարևորվեց հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, երբ հայությանը միավորող միջոցները քիչ էին, որոշներն էլ գործում էին ոչ օպերատիվ։ Իսկ արդյունքում շատ աշխատանքներ կիսատ էին մնում կամ արվում էին անարդյունավետ»,- ասում է Վլադիմիրը։

Հարթակն արդեն պատրաստ է։ Արդեն սկսել են աշխատել տարբեր երկրների համայնքերի, նաև Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։

Back to top button