Խոշորացույց

Վրաստանը գոհ չէ տարածաշրջանում 44-օրյայից հետո ստեղծված վիճակից. «Խոշորացույց»

Ինչպես 88-ից Արցախյան շարժումով պայմանավորված Հայաստանում սկսված փոփոխությունները ծավալվեցին Խորհրդային Միությունով եւ սոցճամբարով մեկ` աշխարհաքաղաքական տեղաշարժեր բերելով, այնպես էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սկսվեցին աշխարհաքաղաքական նոր տեղաշարժեր։

Բայց, ըստ Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի, Վրաստանը հետպատերազմյան վիճակից գոհ չէ, մասնավորապես տարածաշրջանում Թուրքիայի դերի մեծացումից, Բաքվի հաղթական կեցվածքից, քանի որ ինքը եւս Ադրբեջանի հետ չունի դեմարկացված ու դելիմիտացված սահման։

Ջոնի Մելիքյանը նաեւ մեծ ռիսկ է համարում հայկական ու ադրբեջանական մեծաթիվ համայնքների գոյությունը Վրաստանի համար, քանի որ բախումները հնարավոր է թափանցեն նաեւ հարեւան երկրի տարածք։ «2020-ին կամ լավ աշխատանքի, կամ բախտի բերմամբ նման բան տեղի չունեցավ»,- ասում է Օրբելի կենտրոնի` Վրաստանի հարցերով փորձագետը։

Մելիքյանն արձանագրում է, որ վերջին 20 տարում մեր տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության մեջ իր դերն ունի նաեւ Վրաստանը, եւ հենց այս փոփոխությունը բերեց 2020-ի 44-օրյա պատերազմին։

Նա շեշտում է` 2020-ին սկիզբը դրվեց, իսկ ուկրաինական պատերազմի ֆոնին արդեն Վրաստանը հասկացավ, որքան էլ ձգտում է դեպի Արեւմուտք, սակայն Ռուսաստանի հետ սահման ունի։ Որքան էլ Մոսկվային համարի ագրեսոր, թշնամի, սակայն Ռուսաստանի դեմ ինչ-ինչ քաղաքականություն որդեգրելու` Բալթյան երկրների շռայլությունը իրեն չի կարող թույլ տալ։

Անցած շաբաթը Վրաստանում ծավալված իրադարձությունները հայաստանյան լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում հայտնվեցին։ Պատճառը Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծն էր, որով Վրաստանի կառավարությունը փորձում էր թափանցիկ դարձնել օտար երկրներից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների գործունեությունը։ Սակայն սա վերածվեց ներքաղաքական ճգնաժամի։ Բողոքի ակցիաներն այնքան բուռն էին, որ իշխանությունները գոնե առայժմ հրաժարվեցին իրենց մտադրությունից։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Վրաստանի ներքաղաքական սրացումներն ու փոխազդեցությունները տարածաշրջանում» թեմայի շուրջ զրուցում ենք Օրբելի կենտրոնի` Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։

Back to top button