Հայկական հարց

Յոհաննես Լեփսիուսը դառնում է հարյուր հայ որբուկների խնամակալ․ «Հայկական հարց»

Գերմանական պաշտոնական լրատվամիջոցները հետևում էին Օսմանյան կայսրության նկատմամբ իրենց կառավարության որդեգրած քաղաքականությանը։ Արտատպում էին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող հայկական ջարդերի ու բռնարարքների մասին թուրքական ապակողմնորոշող տեղեկատվությունը։

Գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը կարծում էր, որ վտանգված արևմտահայությանը մեծ ծավալով օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ էր ներգրավել հասարակության լայն շերտերի։

Նա որոշում է գնալ Արևմտյան Հայաստան և այնտեղից բերել օբյեկտիվ տեղեկատվություն կատարվող դեպքերի մասին։ Լեփսիուսն Արևմտյան Հայաստանում իր խնամքի տակ է վերցնում հարյուր հայ որբ երեխաների։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 16-րդ։

Back to top button