Դասական երաժշտությունը և մենք

Սերգեյ Պրոկոֆև՝ երաժշտական «խուլիգանը»․ «Դասական երաժշտությունը և մենք»

Նրա ստեղծագործությունները հակասական վերաբերմունք ու կարծիք են առաջացրել ունկնդիրների մեջ, շատ հաճախ հանդիսատեսը լքել է համերգասրահը՝ առանց մինչև վերջ լսելու հնչող ստեղծագործությունը, նրան անգամ անվանել են երաժշտական «բարբարոս», բայց անկախ ամեն ինչից, նա շարունակել է ստեղծագործել միայն իրեն հատուկ ձևով, իր ոճին ու մտածողությանը հարազատ:

«Իմ առավելությունը, կամ գուցե թերությունն այն է, որ ողջ կյանքում փնտրել եմ իմ ինքնատիպ, յուրահատուկ լեզուն։ Ես տանել չեմ կարողանում նմանակումն ու արտահայտվելու համար ծեծված հնարհների օգտագործումը»,- կոմպոզիտորի այս խոսքերի վառ ապացույցն է նրա ստեղծած երաժշտությունը»։

Back to top button