Հայկական հարց

Երևանում և շրջակա գյուղերում հյուրընկալեցին հազարավոր տարագիրների․ «Հայկական հարց»

Եղբայրական օգնության կոմիտեների բարեսիրական աշխատանքին զուգահեռ՝ չի կարելի անտեսել արևելահայ շինականների ցուցաբերած օգնությունը։ Գաղթականներին գյուղերում տեղավորում էին բավականին կազմակերպված ձևով։

Այդ նպատակով Մայր Աթոռի միաբանների գլխավորությամբ կազմակերպվեց չորս հանձնախումբ։ Գաղթի սկզբնական շրջանում Արևելյան Հայաստանի գյուղերում մարդիկ հաճախ մեծ զոհողությունների գնով իրենց տներում հյուրընկալեցին հազարավոր տարագիրների։

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդական, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Գոհար Ավագյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 15-րդ։

Back to top button