Հատվող եթեր

«Նռան հատիկ»՝ արվեստասեր փոքրիկներին և պատանիներին միավորող թատերական փառատոն․ «Հատվող եթեր»

Լեփ-լեցուն դահլիճներ, գունագեղ, խորիմաստ ներկայացումներ, հարուստ խաղացանկ, ժպիտ, հիացմունք, ծափահարություններ. անչափ սպասված թատերական տոն, որ կոչվում է «Նռան հատիկ», ամեն տարի Երևանում տեղի ունեցող հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոն, որին մեծ անհամբերությամբ սպասում են ոչ միայն մասնակիցները, այլ նաև արվեստասեր հանդիսատեսը։

Փառատոն, որը նպաստում է երիտասարդ սերնդի գեղագիտական ու բարոյական դաստիարակությանը, աջակցում մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձևավորմանը, համախմբում և համակարգում գործող մանկապատանեկան թատերախմբերին, աջակցում նորերի ստեղծմանն ու կայացմանը, արվեստով լի հարթակ՝ տաղանդավոր թատերախմբերի բացահայտման, փորձի փոխանակման և հանրայնացման համար։

Թատերական արվեստի նվիրյալների նախաձեռնությամբ ստեղծված «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնն իր հաղթարշավը սկսել է 2001 թվականից։ Փառատոնն անց կացվեց 22-րդ անգամ, կրում էր «Խաղաղության աղավնիներ» խորագիրը։

Զրույց «Նռան հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի նախագահ Մարինե Ղազարյանի և «Նախաբեմ կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Նիկողոսյանի հետ։

Back to top button