

Andurand Capital խորհրդատվականի ղեկավարը տարեվերջին նավթի 1 բարելի համար կանխատեսում է 140 դոլար բարձր գին։ Ըստ փորձագետի՝ դրան կնպաստի Չինաստանի կողմից նավթի պահանջարկի աճը:
***
ԱՄՆ գիտնականների խմբի «գործընկեր» արհեստական բանականության տեխնոլոգիան լավ կարծիք չունի մարդկության վերաբերյալ: Նա գտնում է, որ մարդիկ չեն կարողանա կատարել կլիմայի տաքացման դեմ պայքարի փարիզյան համաձայնագրի պահանջները:
***
Վճարային քարտեր թողարկող Visa ընկերությունը հետաքրքրվել է գեղեցիկ սեռի ներուժով: Հարցումներին մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի 11 երկրի, այդ թվում՝ Հայաստանի կին ձեռներեցները: