
«Հայրենիքը և տունը մեր գիտակցութան մեջ պետք է դառնա մեկը». այս կարգախոսը, ըստ «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի, պետք է ընդունելի լինի յուրաքանչյուր հայի համար, պետք է դրա շուրջ ձևավորվի սփյուռքի հետ աշխատանքը։
Մարտի 10-12-ը Երևանում անցկացվելու է «Ապագա հայկականը» նախաձեռնության կազմակերպած առաջին համաժողովը։


Նախաձեռնության կարևոր նպատակը՝ քննարկումների ճանապարհով մեկ միասնական տեսլական մշակելն է այսօր՝ ապագայի խնդիրներից խուսափելու համար, ասում է Արտակ Ապիտոնյանը։
Իսկ խնդիրները բազմաթիվ են՝ հաշվի առնելով ժամանակն ու սերնդափոխությունը։ Դրանք շատ հաճախ անլուծելի են մնացել համահայկական նպատակների բացակայության պատճառով,-ավելացնում է։ Համաժողովը, ըստ նրա, լսելու է, փորձագիտական կարծիքներ, վերլուծություն է իրականացնելու և ժամանակի ընթացքում սկսելու է աշխատանքները։