

4 Day Week Global կազմակերպությունը տարբեր երկրներում օգնում է քառօրյա աշխատանքային շաբաթվա անցնել ցանկացող ընկերություններին։
Մեծ Բրիտանիայում նման գրաֆիկի անցած աշխատակիցների 70%-ը նշում է, որ եռօրյա հանգիստն ազատում է գերհոգնածությունից:
«Գրավիչ գրաֆիկը» մշտական է դարձել բրիտանական 61 ընկերություններից 18–ում։
***
2022 թվականին աշխարհի մի քանի երկրում գնաճի ու գնանկման ռեկորդները հասել են աներևակայելի բարձունքների: 3 երկրում գրանցվել է եռանիշ գնաճ, մի երկրում՝ եռանիշ գնանկում:
***
Գլոբալ տաքացման դեմ պայքարում խոշոր ընկերությունները կեղծիքների են դիմում` վկայում են Carbon Market Watch-ի և NewClimate Institute-ի զեկույցները:
Կլիմայագետներն ու բնապահպանները հայտարարում են, որ շատ կորպորացիաներ թերակատարում են վնասակար արտանետումները նվազեցնելու իրենց պարտավորությունները: