Դպրություն

Կամավոր ատեստավորում․ ի՞նչ պայմաններ են առաջարկվում ուսուցիչներին․ «Դպրություն»

Ուսուցիչներին իրենց մասնագիտության մեջ ոգևորելու համար նախարարությունը քայլեր է ձեռնարկում նրանց աշխատավարձը բարձրացնելու համար՝ տարբեր մեխանիզմներով։ Դրանցից մեկն էլ կամավոր ատեստավորումն է։

Արմինե Սաֆարյան

«Կամավոր ատեստավորման ինձ տարավ հետաքրքրությունը, թե ի՞նչ է լինելու։ Ես անգամ չգիտեի միայն մանակավարժական գիտելիքներն են ստուգելու, թե՞ նաև առարկայի իմացության աստիճանը։ Նույնիսկ հրապարակված ուղեցույցից մենք գաղափար չէինք կազմում, թե ինչի՞ վերաբերյալ է լինելու տվյալ քննությունը։ Քննության պահին պարզ դարձավ, որ դա գիտելիքի ստուգում է։ Հաղթահարեցի 80 տոկոս շեմը և 40 տոկոս հավելավճար եմ ստանում։ Իսկ ծնողները վստահում են այն ուսուցչին, որի մասին առաջին հերթին իրենց երեխան է դրական կարծիք արտահայտում։ Վստահում են այն ուսուցչին, որը ոչ միայն գիտելիք է տալիս, այլ նաև հոգեբան է»,– ասում է Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը։

Լուսինե Մանուկյան

«Ես կարծում եմ, որ եթե ուսուցիչ են աշխատում և բազմաթիվ տարիների փորձ ունեն, ապա կհաղթահարեն այս թեստերը, եթե դիմեն կամավոր ատեստավորման։ 2021 թվականի թեստերը եղել են հիմնականում միջնակարգ դպրոցին համապատասխան, 2022 թվականի մաթեմատիկայի թեստերի մեջ արդեն կային բնագիտամաթեմատիկական հոսքին առընչվող խնդիրներ և վարժություններ։ Թեստի կառուցվածքը մի փոքր փոխվել էր։ Եվ կարծում եմ, որ դա ճիշտ էր։ Եթե մանկավարժ ես՝ պետք է տիրապետես գիտելիքներին, նշանակություն չունի, ո՞ր հոսքում ես աշխատում այդ պահին և ո՞ր դպրոցում՝ հիմնական, թե միջնակարգ», – ասում է Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանը։

Back to top button