Հաջողության նոտա

Թաղիքագործությունը՝ արտթերապիայի տեսակ․ Ցողիկ Ոսկանյանի «Հաջողության նոտան»

Մանկավարժ, նկարիչ, Colour harmony ապրանքանիշի և «Ցողեր» արվեստի կենտրոնի հիմնադիր Ցողիկ Ոսկանյանն ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դիզայնի բաժինը: Մանկուց սիրել է ձեռքի աշխատանքը, սակայն թաղիքագործությանը պատահաբար է ծանոթացել ու սիրահարվել:

Ցողիկի համար կարևոր է ազգայինը ներկայացնելն ու պահպանելը, նաև հայկական մոռացված արվեստն այսօր տարածել երեխաների միջոցով։ «Թաղիքը հնարվություն է տալիս ստեղծել ոչ միայն հագուստ, այլև կտավներ»,- ասում է Ցողիկը և հավելում, որ թաղիքագործությունը, ինչպես և կավագործությունը, արտթերապիայի տեսակ է:

Back to top button