ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Ես հացս միշտ կիսատ էի թողնում, որպեսզի վերադառնամ․ Լևոն Թաշչյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ես ինձ գիշատիչ էի համարում այդ օրերին․ տեսնում էի վիրավոր տղերքին, ձեռքերս արյունոտվում էին․․․ու այդ ամենից հետո կարելի էր ուղղակի լվացվել ու հաց ուտել։ Ամենասարսափելի բանն է, երբ զգում ես, որ զգայարաններդ  չեն գործում։  Ես հացս միշտ կիսատ էի թողնում, որպեսզի վերադառնամ, կրակոցների տակ հիշեմ՝ ես դեռ չեմ կերել հացիս մյուս պատառը, դեռ գործ ունեմ անելու․․․Բանականության սահմանը չկորցնել, սա պատերազմի դաշտում ամենակարևորն է»։

44-օրյա պատերազմի մասնակից Լևոն Թաշչյանը ծնվել է 1997 թվականին Երևանում։ 2022-ին ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, մասնագիտությամբ դերասան է։  2015-2017 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Արցախի Մարտակերտի շրջանում, որտեղ էլ մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին։ 44-օրյա պատերազմին  մասնակցել է որպես կամավորական։ Գործուղվելով  որպես հոսպիտալի վարորդ, մասնակցել է Իշխանաձորից վիրավորների տարհանմանը։ Արցախից վերադարձավ 2020-ի նոյեմբերի 13-ին ու անմիջապես բեմադրեց  «Գրինչ» ամանորյա ներկայացումը, որը անվճար ներկայացվեց երեխաներին, իսկ 2021-ին ստեղծեց «Koko events» մանկական միջոցառումների կազմակերպման կենտրոնը։ «Երեխաները պիտի ժպտան՝ անկախ ամեն ինչից»,-ասում է Լևոնը։

Back to top button