Խոշորացույց

Կա՞ անկախ Ադրբեջան և արդյո՞ք Արցախը դրա կազմում  է. «Խոշորացույց»

Արցախը Ադրբեջանից դուրս է եկել «Խորհրդային Միության կազմից դուրս գալու մասին» օրենքի համաձայն։ Եթե այսօր հայտարարվում է, որ այն Ադրբեջանի կազմում է, արդյո՞ք դա չի նշանակում, որ Խորհրդային Միությունն իրավական առումով այսօր գոյություն ունի։

ԽՍՀՄ-ը փլուզվել է քաղաքական հայտարարության համաձայն, ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ըստ նրա` Մինսկի խմբի գործունեությունն իսկ վկայում է, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ եւ նրա կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում։

Բայց եթե իրավական առումով Արցախը Ադրբեջանի մաս չէ, ապա սա նշանակում է, որ խնդիրը քաղաքական է։ Միքայելյանը կարծում է, որ հայկական կողմը քաղաքական դաշտը թողել է Ադրբեջանին, որն իր ակտիվ ջանքերով հասել է նրան, որ այսօր Արցախն ընկալվում է իր տարածք։

Միաժամանակ, պիտի արձանագրել, որ միջազգային իրավունքը պարտադրողական մեխանիզմներ չունի (ինչի վկայությունը Արցախի շարունակվող շրջափակումն է Հաագայի դատարանի որոշումից հետո անգամ), իսկ Ադրբեջանն այսօր իրավական մեխանիզմներն օգտագործում է իր ապօրինի գործողություններն արդարացնելու համար։

Քաղաքագետը վստահ է, որ այսօր կարեւոր է իրավական որոշումները քաղաքական խնդիր դարձնել Ադրբեջանի համար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արցախյան շարժման 35-րդ փետրվարը. թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

Back to top button