Հաջողության նոտա

Լինել հոգու զրուցակից, օգնել ինքնաճանաչվել․ հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի «Հաջողության նոտան»

Հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող, «Ռեքավերի» քոլեջի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, վերապատրաստումների գծով քարտուղար Լիլիթ Բաղդասարյանը ԵՊՀ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի առաջին շրջանավարտներից է:

Աշխատել է Հայաստանում առաջին սոցիալական-հոգեբանական վերականգնողական կենտրոնում, գործընկերների հետ ստեղծել է «Ամբրե» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայաստանում և տարածաշրջանում առաջին «Ռեքավերի» քոլեջի հիմնադիրն է: Ունի բազմաթիվ հոդվածներ և երեք գրքի հեղինակ է։

Back to top button