Հայկական հարց

Եղբայրական օգնության կոմիտեները կազմակերպում էին գաղթականների օգնության գործը․ «Հայկական հարց»

1914-ի սեպտեմբերի 14-ին պահեստի զինծառայողների և վիրավոր զինվորների ընտանիքներին օգնելու նպատակով կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի հովանու ներքո Թիֆլիսում ստեղծվում է Հայկական կենտրոնական կոմիտե։

Այդ կառույցի կազմում են սկսում համակարգված գործել հայոց մեծ ու փոքր բարեգործական կազմակերպությունները։

Նոյեմբերի 20-ին կաթողիկոսի կոնդակով թեմական առաջնորդներին հրահանգվում է հոգալ պատերազմի հետևանքով Կովկասի սահմաններում հայտնված արևմտահայ գաղթականների կարիքները։

Բազմաթիվ քաղաքներում և ավաններում հիմնվում են եղբայրական օգնության հանձնաժողովներ կամ կոմիտեներ, որոնք կազմակերպում են տարագիրների օգնության գործը։

Թեմային է անդրադառնում Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդական, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող Գոհար Ավագյանը։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 14-րդ։

Back to top button