

Հիշենք մեր մեծերին, ծանոթանանք նրանց գործին և թողած ժառանգությանը։ Նա՝ ով երաժշտության պատմության մեջ մտավ որպես հայ խմբերգային երաժշտության հիմնադիր։ Նա՝ ով հայ երգի միջոցով բարձրացրեց ազգային ինքնագիտակցությունը, ստեղծեց երկսեռ երգչախմբեր, տարածեց հայ լեզուն այն վայրերում, ուր հանգամանքների բերումով հայերը կտրված էին հարազատ մշակույթից։ Նա՝ ում ջանքերով հայ կանայք և աղջիկները ևս սկսեցին ակտիվորեն ներգրավվել երգչախմբերում։ Չլիներ նա, գուցե չլիներ նաև Կոմիտաս երևույթը։