Բարձր գրականություն

Յոկո Տավադայի «Պատվիրակը» վեպը․ «Բարձր գրականություն»

Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Աստղիկ Հովհաննիսյանը զրուցում են ճապոնացի գրող Յոկո Տավադայի «Պատվիրակը» վեպի մասին: Այն ճապոներենից թարգմանել է հենց Աստղիկ Հովհաննիսյանը:

Ճապոնացի գրող Յոկո Տավադայի «Պատվիրակը» անտիուտոպիստական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում Ճապոնիայում:

Տեխնածին աղետ, hողի աղտոտում, օդի ու ջրի, ուտելիքների մեծ մասի անպիտանիություն: Երկրի փակ սահմաններ. Ճապոնիան աշխարհից մեկուսացած է: Պապի ու թոռան երկխոսություններ, հիշողություններ ու ապագայի պատկերացումներ հաջորդական անցումներով:

Back to top button